«Կրկնապատկել անվտանգությունն ու ավելի աչալուրջ պահպանել հատկապես երկրի ղեկավարի կյանքը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իրֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանությանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Պարզ է չէ՞, որ թե ոստիակապետը և թե ԱԱԾ տնօրենը նման պաշտոններում աշխատելու արդյունքում բազմաթիվ գաղտնիքների էին տիրապետում…

Նախկին ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի սպանության գնացողը, կանգ չի առնի և ոչնչի առջև:

Վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած իրադարձություններն ու պետական՝ ուժային կառույցների տնօրենների ու պետերի մահվան դեպքերը մի բան են անընդհատ ապացուցում, րոպե առաջ առնվազն պետք է կրկնապատկել անվտանգությունն ու ավելի աչալուրջ պահպանել հատկապես երկրի ղեկավարի, պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի ու Հեղափոխության առաջնորդի կյանքը

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է Glok տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ