«Սորոսի պատվերով Երևանում տեղացած ձնից հետո վարչապետը ապազգային ձնագնդիկով ոտնահարեց ազատ խոսքի իրավունքը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում հւմորային գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանի՝ լրագրողին ձնագնդիկով հարվածելու դեպքին:

Օրվա թոփ թեման

Երեկ՝ Սորոսի պատվերով Երևանում տեղացած ձնից հետո, կոռուպցիոն գործարքներով ձեռք բերած ձնամաքրման մեքենաներով կատարված աշխատնաքների արդյունքում, երբ սովորության համաձայն գործը կիսատ թողեցին ու չմաքրեցին ծառերի վրա դրած ձյունը, վարչապետը դրանցից մեկի վրա հատուկ նպատակով թողած ձնով ապազգային ձնագնդիկ պատրաստեց, ու որոշեց հարվածել ԶԼՄ-ների աշխատակիցներին, դրանով իսկ խափանելով վերջիններիս աշխատանքն ու ոտնահարելով երկրում ազատ խոսքի իրավունքը…

Մե՞ծ էր արդյոք ձնգնդիկը, թե՞ փոքր, ծա՞նր էր, թե՞ թեթև, մեջը քար կա՞ր, թե՞ ոչ, ո՞վ էր հայտնվել թիրախում, կրկին ընդդիմադիր դաշտի լրագրողներն ու նրանց ազատ խոսքի իրավու՞նքը…

Սրանք հարցեր են, որ հուզում են հանրությանը, իսկ իշխանությունը չի էլ փորձում հետևություններ անել օրեցօր ահագնացող վտանգներից:

«Ազատություն Խերոսին» ապազգային դաշինք

Օրվա թոփ թեմանԵրեկ՝ Սորոսի պատվերով Երևանում տեղացած ձնից հետո, կոռուպցիոն գործարքներով ձեռք բերած ձնամաքրման…

Posted by Taron Chakhoyan on Friday, January 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ