Հայ «պոնչոն» դարձել է Ինստագրամի աստղ և վաստակում է ամսական հազար դոլար

Կիևում բնակվող 8-ամյա Արլեն Խասապետյանն Ինստագրամի աստղ է դարձել:

Արլենի քույրը՝ Մարիան, 2016 թվականին եղբոր համար ինստագրամյան օգտահաշիվ է բացել, իսկ 2018-ին արդեն Արլենը հայտնի է դարձել համացանցում՝ իր արտաքինի և անկեղծության շնորհիվ:

Արլենը և Մարիան պատրաստում են զվարճալի տեսանյութեր և տեղադրում դրանք իրենց էջում: Արլենի միկրոբլոգում կարելի է հանդիպել հոլովակներ, որոնցում նա նմանակում է տարբեր հայտնիների:

Փոքրիկ բլոգերը «պայթեցրել» է համացանցը շնորհիվ հոլովակի, որում խնդրում է Աստծուց նիհարել:

Այժմ Արլենն ունի 380 հազար հետևորդ և ամսական վաստակում է մինչև 1000 դոլար: Սակայն, տղան խոստովանում է, որ գումարն իր կյանքում մեծ տեղ չունի:

«Ամենաթանկն ինձ համար իմ ընտանիքն է: Այո՛, ընտանիքն ավելի թանկ է փողից: Լուրջ, այստեղ ծիծաղելի ոչինչ չկա»,- ասում է Արլենը քրոջ հետ հարցազրույցում:

Տղայի խոսքով՝ իրեն սոցցանցերում հետևում են, քանի որ ինքը յուրահատուկ է, և իսկական տղամարդը պետք է լինի ինչպես ինքը՝ «առնական, երգիչ և վիդեոբլոգեր»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ