![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե երկրի ղեկավարը առաջին անգամ է հարցաքննվում, այլ ասել է, որ առաջին անգամ է ներկայացել հարցաքննության: Համաձայնվենք, որ սրանք տարբեր բաներ են:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով երբեք ոչ մի տեղ չի ներկայացել հարցաքննության, այլ՝ քննիչն է գնացել նրա մոտ:
Խոստովանենք, որ մի բան է, երբ պետության ղեկավարը գնում է քննիչի մոտ՝ հարցաքննության, և այլ բան, երբ պետության ղեկավարը չի գնում քննիչի մոտ՝ հարցաքննության:
Կամ էլ քննիչը գրավոր հարցեր էր ուղարկում Քոչարյանին՝ նախագահական նստավայր, Քոչարյանի ռեֆերենտներն ու օգնականները՝ Ալիկը, Արմենչիկը, Վահիկը, Վիգենչիկը, պատասխանները գրում էին, ուղարկում քննիչին:
Շատ ենք ցավում, որ Հայաստանի պատմության մեջ մենք պետության ղեկավարի այսպիսի խոսնակ ենք ունեցել, ինչպես՝ Արման Սաղաթելյանը, դրա համար էլ Հայաստանի վրա 20 տարի աշխարհը ծիծաղում էր:
Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե երկրի ղեկավարը առաջին անգամ է հարցաքննվում, այլ ասել է, որ առաջին անգամ է ներկայացել…
Posted by Արթուր Հայրապետյան on Wednesday, January 15, 2020
![]()