Նորածնին թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և փախուստի դիմել

Կեմերովոյի շրջանի Յուրգա քաղաքում անհայտ անձը տեղի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ թողել է նորածին աղջիկ երեխայի:

A42.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում բժշկական հաստատության տարածք, թողնում երեխային մուտքի մոտ, սեղմում զանգի կոճակը և փախուստի դիմում։

Նշվում է, որ նորածնին անմիջապես վերցրել են փողոցից և տարել ծննդատան տարածք։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստի առթիվ ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ