![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ՍտամբՈԼՑյան կոնվենցիայի դեմ զառանցանքներից դեռ չպրծած, հիմա էլ որ կողմը նայում եմ՝ ծննդատների թեմայով զառանցանքներն են ճամփաս կտրում։
Որեւէ ծանրակշիռ հիմնավորում ունե՞ք, թե ինչու Չպետք է փակել այս կամ այն ծննդատունը, դրա մասին խոսեք, էս համատարած բարբաջանքներից ձեր զահլան չի՞ գնում։
Եթե մի հատ հոտած, հակասանիտարական, հիվանդությունների ու մահվան բուն բաժանմունք են փակում, էդ նշանակում է՝ չե՞ն ուզում, որ դուք երեխա ունենաք, կամ ասում են՝ գնացեք կաղամբի միջից երեխա՞ գտեք, թե՞ ուզում են ողբերգություններից հեռու պահել մայրերին ու նորածիններին։
Աղմկողներիդ շարքերում քանի՞ մարդ կա, որ տեսել է էդ ճ կլասի ծննդատներն ու դրանց պայմանները։
Մեծ քաղաքներում ծննդաբերողները մի քանի տասնյակ գյուղերի չափ ճանապարհ են կտրում, որ հասնեն ծննդատուն, ու ոչ մի զարհուրելի բան չեն տեսնում դրա մեջ։ Ինչու՞ են գյուղերի բնակիչները կարծում, որ իրենք պետք է «դամաշնիկներով ու խալաթով» իրենց տնից դուրս գան, մտնեն դիմացի դռնից ներս ու երեխա ունենան, եւ եթե մի ժամ ճանապարհ գնան, աշխարհը փլվելու է։
Հեղափոխությունից խոսում եք, իրար կոխկրճելով հերթ եք կանգնում, որ տեղեկանք ներկայացնեք, թե որ մեկդ քանի կիլոմետր եք քայլել, բայց ամենաշատը բարեփոխումներ անողների ոսկորներն եք կրծում։
Եթե էդքան լավ էր ռոբասերժական հանցագործների ժամանակ, բա չիմանա՞նք, թե ինչի էիք «քայլում»։
Եթե լավ չէր էն ժամանակ, ուրեմն իրական գործ անողների ոտքերի տակ մի ընկեք ձեր անհեթեթ բարբաջանքներով՝ առանց հասկանալու, թե ինչ է արվում եւ ինչու է արվում։
ՍտամբՈԼՑյան կոնվենցիայի դեմ զառանցանքներից դեռ չպրծած, հիմա էլ որ կողմը նայում եմ՝ ծննդատների թեմայով զառանցանքներն են…
Posted by Լիզա Ճաղարյան on Thursday, January 16, 2020
![]()