Դմիտրի Մեդվեդևը նոր պաշտոն է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել։ ՌԴ նախագահը հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու, և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։ Իսկ ՌԴ վարչապետի պաշտոնում Պետական դուման հաստատել է Միխայիլ Միշուստինին:

Վարչապետ Մեդվեդևի որոշումը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց: Դաշնային ժողովին հղած իր ելույթում Կրեմլի ղեկավարը առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Ընդունելով գործադիրի հրաժարականը՝ նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018 թվականի մարտին, Մեդվեդևը նախարարների կաբինետը գլխավորում է 2012 թվականից:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել էր, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ