![]()
Երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը դատարանում ծեծված դեմքով իր լուսանկարները հրապարակեց ու դիմելով լրագրողներին ասաց, որ մեղավորը նրանք են, որ իր մասին կեղծ լուրեր են հրապարակում: Աբրահամյանի պաշտպանը լուսանկարները նրա ձեռքից վերցրեց և չթույլատրեց դրանք ավելի մոտիկից նկարահանել:
Նշենք, որ դատարանում ընթանում է Առողջապահության նախարարության նախկին փոխնախարարի գործով նիստը, գործով անցնում է նաև Ռազմիկ Աբրահամյանը:
Դատարանի դահլիճում են նաև երեխաներից զրկված ծնողները:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()