Մարդկային դեմքով ինչ սատանայի, գել ու գազանի ասես նկարել ես, բայց Քոչարյանի թամբած առյուծին չես ճանաչու՞մ…

Տարոն Չախոյանն իր ի ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կտարել, որտեղ անդրադարձել է համացանցում հայտնված Քոչարյանի ու Փաշինյանի դուստրերի մասին հոդվածին.

— Քոչարյանի սպանած, հետո էլ թամբած առյուծին ճանաչու՞մ ես…

— Չէ՛…

— Բայց Փաշինյանի հետ Լոռիից Երևան եկած Քայլոյին գիտե՞ս չէ… որ իրա տան բակում էլ տեսնես կճանաչե՞ս, չէ՞…

-Հա, գիտեմ… էդ շանը հիշում եմ…

— Հետաքրքիր բան է ստացվում, ամբողջ կյանքում մարդկային դեմքով ինչ սատանայի, գել ու գազանի ասես նկարել ես, բայց Քոչարյանի թամբած առյուծին չես ճանաչում…

Ասածս ինչ է, Հրապարակի զոքանչը ախր շատ պրիմիտիվ է, է՜… Ախր մարդիկ նորմալ էլ փող են տալիս, գոնե մի քիչ լուրջ բան մտածեք… թե չէ ժամանակին պետությունից գողացած էդ փեշերով տված փողն էլ թոզմիշ կլինի…

Հրապարակի հոդվածը՝ մեկնաբանություններում

Հիշեցնենք , ավելի վաղ Hraparak.am-ում հոդված էր հրապարակվել, որտեղ մասնավորապես ասվում էր.

Վերջերս մի մեծ միջոցառման ժամանակ, որին մասնակցելիս է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, կազմակերպիչները պրոֆեսիոնալ լուսանկարիչ են հրավիրած եղել, որը խումբ-խումբ նկարել է ներկաներին՝ հետագայում լուսանկարները նրանց հանձնելու եւ օրը հավերժացնելու համար։

Կազմակերպիչներից մեկը լուսանկարչին ասել է՝ «մոտեցիր Քոչարյանի աղջկա սեղանին, մի քանի լուսանկար արա», լուսանկարիչը զարմացել է․ «Ինչի՞, Քոչարյանի աղջիկն այստե՞ղ է»։

Պարզվել է՝ ողջ կյանքում քաղաքական դաշտին լուսանկարած ֆոտոգրաֆը դեմքով չի ճանաչել Գայանե Քոչարյանին։ Կազմակերպիչը կատակով նկատել է՝

«Բայց եթե մանկական հանդեսի լինեիր ու Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Արփին ներկա լիներ, մի 200 երեխայի միջից կճանաչեիր, չէ՞…»։

— Քոչարյանի սպանած, հետո էլ թամբած առյուծին ճանաչու՞մ ես…- Չէ՛… — Բայց Փաշինյանի հետ Լոռիից Երևան եկած Քայլոյին…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, January 15, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ