«Սա կատարյալ լկտիություն է…». ահազանգ նախարար Արայիկ Հարությունյանին

MediaNews-ի խմբագրություն դիմած քաղքացիներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանակացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում շարունակում են նախկին բարքերով դրամահավաքներ կազմակերպել,  որոնք էլ առձեռն գումարի տեսքով ի վերջո փոխանցվում են տնօրենին:

«Սա կատարյալ լկտիություն է… պատկերացրեք ոսուցիչը, ով ստանում է ընդամենը 45000 դրամ աշխատավրձ, ստիպված է իր աշխտավարձից ամսական առնվազն 5000, իսկ երբեմն նաև 10000 և 15000 դրամ տրամադրել դրմահավաքներին»,-  հայտնեց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակցի խոսքերով այն ուսուցիչները, ովքեր հրաժարվում են մասնակցել դրամահավաքներին, հետագայում կարող են խնդիրներ ունենալ դպրոցի տնօրենի՝ Նունե Գևորգյանի հետ:  Այլ ճար չի մնում ուսուցիչներին, քան մասնակցել դրամահավաքներին:

«Հույս ունեմ, որ այս ամենի մասին կիմանա ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը և քայլեր կձեռնարկի, քանզի նման դեպքերը նոր Հայաստանում այլև անընդունելի են…»,- հավելեց մեր զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ