Սերժին կրկին մերժել են՝ նրա գույքը կմնա կալանքի տակ

ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կալանքի տակ առնելու որոշման դեմ Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Տեղեկությունը  հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք,որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար և ՀՔԾ-ն հենց այս գործի շրջանականերում է Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նախաքննական մարմինը ժամանակ է տվել կողմերին` գործին ծանոթանալու համար։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից խոստացան պատասխանել ավելի ուշ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

ՀՀԿ-ն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշեց, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ