![]()
Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արդյունքում 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:
«Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,- եզրափակել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել էր 2019-ը՝ հայտնելով, որ 2019 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ՝ նախատեսված 1 տրլն 401.9 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն՝ 105.2 մլրդ դրամով կամ 7.5 տոկոսով գերակատարվել է: Նշենք, որ այդ գումարից 42.8 մլրդ-ը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար:
Անանյանը նաեւ հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած հատվածում ամբողջ հանրապետությունում տպված ՀԴՄ կտրոնների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 32 տոկոսով:
Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով…
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, January 15, 2020
![]()