![]()
Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրդարձել է Քննչական կոմիտի հրավերով ներկայացած վարչապետին և կատարել է հետևյալ գրառումը.
Սա նոր Հայաստանն է, եվ վերջ։
Երբ երկրի վարչապետը գնում է հարցաքննության և դա նորմալ երևույթ է իր համար, երբ նա մեզնից մեկն է ու չի կաշկանդվում այդ մասին խոսելուց։
Իսկ դուք ասում եք բան չի փոխվել։ Հա, ձեր կարճ ուղեղների ու չստացված կյանքի, մտքի ու հոգու համար գուցե, որովհետև էլ առաջվա «բեսպրիդելը» չկա , որ վարչապետին ամեն ինչ կարելի ա, բայց կպնել չի կարելի, ինքը անձեռնմխելի ա և այլն։
Ինքը մեզնից մեկնա, ու էդ բազմիցս շեշտել ա, ուղղակի դադարեք իրան նայլել որպես անսխալ ու կատարյալ մարդ։ Ինքը կարա և՛ սխալվի, և՛ սայթաքի։
Բայց ինքը չի խաբում ու իր անձնական կյանքը նժարին դրած մտածում ա էս երկրի համար, երեխու պես հոգ ա տանում ու մեծ գործեր ա անում։
Սովորեք գնահատել արված ու արվող գործը ու ինքներդ փորձեք մասնակից լինել երկրի զարգացման մեջ։ Փորձեք «պոդդերժկա» անել սովորել։
Հ. գ. ստորև վարչապետի գրառումը այս նկարի մասին.
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)»։
![]()
![]()