![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հարցաքննվում է քննիչի առանձնասենյակում: Սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ երկրի ղեկավարը ներկայանում է Քննչական կոմիտեի առաջին հրավերով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար քննիչի առանձնասենյակից եւ հավելելով, որ «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»:
Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետը այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում.
«Իսկ թե կոնկրետ որ գործի շրջանակներում, թույլ տվեք այս պահին չբացահայտել»,-նշեց Հարությունյանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, January 14, 2020
![]()