Գողերը պարելով թալանել են խանութը

Ստամբուլում զվարճալի կողոպուտ է կատարվել:

Ինչպես հայտնում է Hürriyyət-ը, ավազակները մտել են խանութներից մեկը և գողացել 40 բջջային հեռախոս և դրամարկղը:

Անվտանգության տեսախցիկները տեսագրել են միջադեպը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ավազակներից մեկը պարում խանութում: Նշվում է, որ դա ավելի է զայրացրել խանութի տիրոջը, քան հենց կողոպուտը:

Գողերը խանութում են գտնվել մոտ 20 րոպե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ