«Պետք է արդարադատությունը տոնի իր հաղթանակը». Հովհաննես Ազոյանին ներգրավել են որպես տուժող

Դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, այս նամակով ակնկալում եմ ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունը, քանի որ հունվարի 3-ին տեղի ունեցած դեպքը միայն ինձ չի վերաբերվում, այլ մեզ բոլորիս: Խուլիգանը՝ ով պետք է պատասխանատվության ենթարկվի, կոպիտ ձևով խախտել է հասարակական կարգը՝ իր ծայրահեղ լկտի, խուլիգանական և բոլորի համար վտանգավոր պահվածքով։

Այդպիսի դեպքեր դուք հավանաբար շատ եք հանդիպում կամ հանդիպել ձեր կյանքում։ Սա նախադեպ է, որ պետք է խստագույնս մերժվի հասարակության կողմից, որպեսզի մեր խաղաղ կյանքը ապագայում վտանգված չլինի։ Ինձ ներգրավել են որպես տուժող և Իրավունքներիս պաշտպանությունը այդ քրեական գործով վստահել եմ «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալներին, մասնավորապես՝ փաստաբան Դավիթ Հունանյանի թիմին: Վստահ եմ, որ խուլիգանը պատժվելու է։

Հ.գ Պետք է արդարադատությունը տոնի իր հաղթանակը, որ բոլորս հասկանանք, որ պաշտպանված ենք ոստիկանության և արդարադատության կողմից»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ