Մահանալուց առաջ հայրը որդուն թողեց այս հին ժամացույցը, վերջինս ապշած էր, երբ իմացավ դրա իրական արժեքը

Հայրը մահից առաջ իր տղային ասաց.

— Այս ժամացույցը նվիրել է քո նախապապը, այն 200 տարեկան է, բայց մինչ քեզ նվիրելը, գնա առաջին պատահած ժամացույցների խանութ և հարցրու թե ինչ արժե այս ժամացույցը։

Տղան գնաց, իսկ հետո վերադարձավ և ասաց.

— Ժամագործը ասաց, որ կվճարի 5 դոլլար , որովհետև այն շատ հին է։

Հայրը տղային ասաց.

— Այդ դեպքում գնա դիմացի սրճարան և նույն հարցը տուր նրանց։

Տղան գնաց և վերադարձավ նույն պատասխանը լսելով։

Հայրը նորից խնդրեց , որ տղան գնա և գինը հարցնի, բայց այս անգամ թանգարանում։

Նորից տղան գնաց ու վերադարձավ , բայց այս անգամ ժամացույցը գնահատել էին 1 միլիոն դոլլար։

Հայրը պատասխանեց զարմացած տղային.

— Ես պարզապես ուզում էի , որ իմանայիր, որ ճիշտ միջավայրը ճիշտ է գնահատում քո արժեքը։ Մի դժգոհիր այն միջավայրից որում քեզ չեն գնահատում և միշտ փնտրիր այն միջավայրը, որում քեզ կգնահատեն։

Միշտ քո արժեքը իմացիր!

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ