Արսենը չի գնում զուտ օպտիմալացման, Արսենը խոսում է որակի բարձրացումից և անորակ ծառայության վտանգներից․․․

Մարիամ Ծատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես լսեցի և՛ Արսեն Թորոսյանին, և՛ դեմ հնչող կարծիքներին ծննդատների աղմկոտ հարցի հետ կապված։ Ասեմ, ընդդիմախոսների և չինքնահաստատաված գործիչների համար թույն թեմա է դիվիդենտներ շահելու տեսանկյունից։Բայց դա մի կողմ։

Էլի եմ ասել և մնում եմ նույն կարծիքին։ Արսենը ռեֆորմատոր է և հատու կտրվածքներից չի վախենում, իր համար մեկ է, թե ինչ մասշտաբի դժգոհության կհանդիպի։ Ինքը մի բան անում է. կսխալվի էլ, կվրիպի էլ, կթերանա էլ,կքննադատվի էլ, բայց մարդը ասուլիսով, հարցազրույցով, ուղիղ եթերով երկխոսում է, բացատրում է, պարզաբանում է։

Մեծ հաշվով հետհեղափոխական Հայաստանում թե՛ իշխանական պատգամավորները և թե՛ Կառավարության անդամները կաշկանդվում, վախենում են ոչ ամբոխահաճո որոշումներից ու ծրագրերից։ Վառ օրինակ ասեմ՝ մարզպետարանների օպտիմալացումը դեռ մնում է չիիագործված, այնինչ փուլային տարբերակով կարելի էր կտրվածք անել և անմիջապես խունացած այդ կառույցը վերաձևակերպել, մարզպետների գործառույթների վերանայումն էլ հետը։ Չարվեց։

Հիմա Արսենը ռազմավարություն չունեցող էս պետությունում իր ոլորտի քաղաքակաքնությունն է մշակում, ծառայության որակի առողջացման մասին խոսում, ծննդօգնությանը հատկացվող գումարի ավելացումից խոսում, հնարավոր վտանգներից մասնագիտական տիրույթում բացատրություններ է տալիս։

Ես մի բան հասկացա, որ Արսենը չի գնում զուտ օպտիմալացման, Արսենը խոսում է որակի բարձրացումից և անորակ ծառայության վտանգներից, մատչելիությունից։ Արսենը ծառայության և ոլորտի քաղաքականության պատասխանատուն է և ոչ թե ծնելիության աճի։

Գործ անող և սխալ ընկալվելուց չվախեցողներին սիրում եմ։

Ես լսեցի և՛ Արսեն Թորոսյանին, և՛ դեմ հնչող կարծիքներին ծննդատների աղմկոտ հարցի հետ կապված։ Ասեմ, ընդդիմախոսների և…

Posted by Մարիամ Ծատրյան on Tuesday, January 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ