«Մանուել Մանուկյանը իրականում չի մասնակցել ռազմական գործողությունների ․․․»․ Հրանտ Սարկիսով

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը տեսանյութում նշում է, որ Մանուել Մանուկյանը, ով այսօր կառավարության շենքի դիմաց մասնակցում էր բողոքի ակցիայի, որի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակիցների անունից ինչ-որ թղթեր էր փոխանցել վարչապետին, իրականում չի մասնակցել ռազմական գործողությունների, ինչպես նաև նա չի ներկայացնում ապրիլյան պատերազմի մասնակիցների միասնական տեսակետն ու կարծիքը:

Նա կոչ է արել Մ. Մանուկյանին դադարեցնել քաղաքական դիվիդենդներ հավաքել պատերազմի մասնակիցների անունը շահարկելու միջոցով և չներկայանալ որպես պատերազմական գործողությունների մասնակից:

Տեսանյութը ստորև․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ