Սամվել Կարապետյանի ավագ որդին հայր է դարձել

Գործարար Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Սարգիս Կարապետյանը, և նրա կինը՝ Սալոմե Կինցուրաշվիլին, դուստր են ունեցել: Նրան անվանել են «Էթնա»։

Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը, Ինստագրամի իր էջում հայտնել է լուրն ու գրել․

«Աշխարհ, սուպեր բարի գտնվիր քաղցրիկ զարմուհու հանդեպ։

Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է հրաշք աղջիկ՝ Էթնան: Սա + Սա = Էթերի + Էթնա: 2020 թվականը մեր երջանիկ տարին է, և սա դեռ միայն սկիզբն է»,-գրել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ