«Բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված…». Տոնոյանը հաստատեց վարչապետի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին բանակում զոհված Արթուր Աջամյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Դիտարկմանը, թե իրավապահներն ի վերջո չեն հստակեցնում՝ ինքնասպա՞ն է եղել նա, թե՞ սպանվել, Տոնոյանը վստահեցրեց.

«Կհստակեցնեն, հաստատ կհստակեցնեն»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված, Տոնոյանը նշեց.

«Ես հաստատում եմ այդ տեղեկությունները: Հաշվարկման համակարգի խնդիր կա՝ ինչն է հաշվարկվել նախկինում, ինչը՝ հիմա: Հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»:

Նախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարելի է անել, որ միջանձնային հարաբերությունների հետևանքով բանակում զոհեր չլինեն:

«Կարգապահության ամրապնդմամբ և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ ամեն ինչի կհասնենք»,- ասաց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ