Շվեյցարիական «Berner Zeitung»-ը մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները»․ վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը կիսվել էր ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի տեսանյութով, որտեղ պատմվում էր Սիրիայից հայրենիք վերադարձած Յոլանտ Հատտատ ու Ռաֆֆի Ռշտունի ամուսինների մասին, ովքեր քաղցրավենիքի արտադրություն են հիմնել։

«Աշխարհով դեգերած Հայը, ապրում, աշխատում եւ ստեղծագործում է Մայր հայրենիքում: Առավելեւս այսօր՝ շատ սիմվոլիկ նշանակություն ունի այս տեսանյութը»,-գրել էր վարչապետ Փաշինյանը:

Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, January 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ