«Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին». Աստծո Ամենօրյա խոսքը

Ուրախությունը լավագույն դեղամիջոցն է՝ աշխարհային ամեն տեսակի կարիքների, հոգեբուժությունը՝ բոլոր ցավերի: Չկա մի այնպիսի բան, որ Ուրախությունը և Սերը չկարողանան անել:Ձեր չափանիշները շատ բարձր տեղում նշանակեք: Նպատակ ունեցեք աշխարհը գրավել. աշխարհը՝ և ամեն ինչ, որ կա ձեր շուրջը:

Պարզապես ասեք. «Հիսուս կհաղթի». «Հիսուս կփրկի»: Այսպես ասեք տարակույսի դեպքում, մեղքի, ամեն մի չարիքի, ամեն տեսակի վախի դեպքում:Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին, որովհետև չկա «Ուրիշ անուն երկնքի տակ, որ տրված լինի մարդուն, որով մարդիկ կարողանան փրկվել »:Կարիքի կամ պակասության, ամեն մի մտահոգության դեպքում ասեք. «Հիսուս կփրկի չքավորությունից»։

Ամեն տեսակ վախի դեպքում ասեք. «Հիսուս կփրկի վախից»: Այսպես արեք ամեն տեսակ կարիքի դեպքում, և նրանք շուտով աներևույթ կլինեն, ինչպես գիշերվա խավարը՝ երբ ծագում է արեգակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ