Եղբայր ,փակելը ամենահեշտն է , եթե չես կարողանում կառավարել ու լուծումներ գտնել ,ուրեմն դա քո տեղը չէ ․․․

Արամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես կհավատայի Արսեն Թորոսյանի բերած պատճառաբանություններին ,եթե նա ուզենար փակեր մեկ ծննդատուն ,բայց եթե դա միակը չէ ,այլ մի քանիսն են ,արդեն կարող եմ մտածել ,որ որոշում է կայացվել իրականացնել օպտիմալացում՝ փակել փոքրերը և <<հոսքը>> ուղղելով դեպի այլ հիվանդանոցներ և ծննդատներ ,նամանավանդ ,որ շեշտում է ,թե մի քանի կիլոմետր գնալը խնդիր չէ :Չեմ ուզում մտածել ,որ ունի անձնական շահագրգռվածություններ ,որովհետև դա կլինի կոնկրետ քրեական հոդվածներով մեղադրանքի կասկած :

Եղբայր ,փակելը ամենահեշտն է , եթե չես կարողանում կառավարել ու լուծումներ գտնել ,ուրեմն դա քո տեղը չէ :

Ու վերջապես երբ կհասկանան պաշտոնավորները ,որ Հայաստանը մեկ միավոր չէ ,այն կազմված է գյուղերից ու քաղաքներից և ցանկացած վայրում,ցանկացած իրավիճակներում և հարցերում բնակվող մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնել . դա է ժողովրդավարությունը : Ձեր լեգիտիմությունը պետք չի մտցնել մարդկանց աչքերի մեջ ու երեսով տալ , ձեր ամեն մի որոշումը չի ,որ կարող է ընդունվել ծափերով ու ուրախության բացականչություններով : Իսկ դա բերելու է մի իրավիճակի ,երբ փակվում են փողոցներ և իրացվում են տարբեր խաղաղ անհնազանդություններ :

Ու երբեք մի մոռացեք ,ինչի և ում շնորհիվ եք եկել իշխանության :

Ես կհավատայի Արսեն Թորոսյանի բերած պատճառաբանություններին ,եթե նա ուզենար փակեր մեկ ծննդատուն ,բայց եթե դա միակը չէ…

Posted by Արամ Մանուկյան on Sunday, January 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ