![]()
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` Արտակարգ իրավիճակ ճանապարհային ոստիկանները, երբեմն վայր ընկնելով, բահերով մաքրում են ճանապարհը մերկասառույցից
Արդեն 3 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ուժեղ սառնամանիքի պայաններում բահերով Սյունիքի մարզի Որոտանի՝ ժողորդին հայտնի «Թասի ոլորաններում» մաքրում են ոլորաններում առաջացած մերկասառույցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոլորանների գրեթե մի քանի կիլոմետրանոց հատված պատված է մերկասառույցով, թեպետ Գորիսի ճանշինը ճանապարհին լցրել է աղ ու ավազ, սակայն մի պահ առաջացած բուքը իր սև գործն է արել ու հիմա ճանապարհային ոստիկանները, երբեմն նույնիսկ սայթաքելով, մաքրում են ճանապարհը, որպեսզի տրանսպորտային միջոցները անվտանգ երթևեկեն:
Որոշ տրանսպորտային միջոցներ, ցավոք, չունեն անվտանգության շղթաներ ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բեռնատարների վարորդներին, որ նման պայմաններում երթևեկեն բացառապես անվտանգության շղթաները անվահեծաններին կապած:
![]()