![]()
Սերժ Սարգսյանը շախմատի ակադեմիայում դիտել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:
Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից:
Նշենք, որ 3-րդ նախագահին ուղեկցել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաեւ արտերկրից:
![]()
![]()
![]()
![]()