«ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո «պատիվ ունեցող» գեներալն իր պահվածքով հիշեցնում է շարքային ՄՈՒՆԴՌԻԿ-ի…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ԱԱԾ նախկին տնօրենին ուղղված պատասխանին և կատարել է հետևյալ գրառումը.

Փաշինյան Մարիամի պատասխանից հետո Վանեցյանը ամենայն հավանականությամբ հիմա երանի կտար, որ գոնե վարչապետ Փաշինյանն իրեն պատասխաներ:

Քանի որ 20-ամյա աղջկա՝ գոտկատեղից ներքև պատասխանը շատ ավելի ցավոտ էր, իսկ վարչապետի կամ վերջինիս տիկնոջ լռությունն ու անտարբերությունն այս ամենին, առնվազն արհամարանք էր գեներալի ուսադիրները կրողի համար:

ԱԱԾ նախկին տնօրենի համար այլևս պետք է պարզ դառնա, որ մեդիադաշտում չի կարող պատերազմել, քանի որ կարող է պարտվել անգամ 20-ամյա աղջնակին:

Թերևս ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո «պատիվ ունեցող» գեներալն իր պահվածքով, գործելակերպով ու արած հայտարարություններով հիշեցնում է շարքային ՄՈՒՆԴՌԻԿ-ի:

Հիշեցնենք, որ դեռ երեկ արչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը պատասխանել էր նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ