![]()
Գագիկ Քմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ամբողջ ֆեյսբուքյան լրահոսը Փաշինյան է քննադատում:
Ֆիդայիները բողոքում են, թե ինչի Նիկոլը ֆիդայի չէ: Գողականները բողոքում են, թե ինչի Նիկոլը գողական չէ: Մարզիկները բողոքում են, թե ինչի Նիկոլը մարզիկ չէ: Արվեստագետները բողոքում են, թե ինչի Նիկոլը արվեստագետ չէ:
Արևմտամետները բողոքում են, թե ինչի Նիկոլը արևմտամետ չէ:Ռուսամետները բողոքում են, թե ինչի Նիկոլը ռուսամետ չէ: Ազգայնականները բողոքում են, թե ինչի Նիկոլը ազգայնական չէ: Դաշնակները բողոքում են, թե ինչի Նիկոլը դաշնակ չէ…
Առաջին հայացքից այս ամենը ծիծաղելի կթվա, բայց իրականում այն ցույց է տալիս, որ հետհեղափոխական Հայաստանում կա նոր քաղաքական վերդասավորումների կարիք:
Ինչպես երկու օր առաջ ասել էի, սա խոսում է այն բանի մասին, որ Նիկոլը քաղաքական դաշտում մնացել է իր հաղթանակած միայնության մեջ, իսկ քաղաքական միայնությունը արդյունավետ ճանապարհ չէ: Այս պահի դրությամբ արդեն շոշափելի է դառնում այդ միայնությունից առաջացող խնդիրները…
Ամբողջ ֆեյսբուքյան լրահոսը Փաշինյան է քննադատում:Ֆիդայիները բողոքում են, թե ինչի Նիկոլը ֆիդայի չէ: Գողականները բողոքում…
Posted by Գագիկ Քամալյան on Sunday, January 12, 2020
![]()