«Նախկին պաշտոնյաները ավելի արժանապատիվ են հեռացել, քան Վանեցյանը…». Սիսակ Գաբրիելյան

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 13-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ armtimes.com կայքի աղմկահարույց հրապարակմանը՝ համաձայն որի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վարչապետի ընտանիքի դեմ մամուլում հրապարակումներ է պատվիրել։

Սիսակ Գաբրիելյանը նշեց.«Չհավատալու պատճառ չունեմ, բայց այնպես էլ չէ, որ հարյուր տոկոսով հավատում եմ այն ամենին, ինչ այնտեղ գրված է։

Ինչ-որ բան ողջամիտ կասկածի տեղ է տալիս՝ հաշվի առնելով հենց տվյալ անձնավորության պաշտոնանկությունից հետո դրսևորած վարքագիծը։ Իմ խորին համոզմամբ՝ պաշտոնից հեռացած ամենատարբեր պաշտոնյաներ շատ ավելի արժանապատիվ են հեռացել, քան տվյալ անձնավորությունը»։

Մանրամասները՝  Առաջին Լրատվական-ի ստորև ներկայացված տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ