«20-ամյա հայուհին ոչնչացրեց գեներալի ուսադիրներով մեկին… Սա աղետ է…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մտքովս չէր էլ անցնի, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կպատասխանի Մարիամի շատ մանկական գրառմանը։

Տեսնես ինչ էր ծխել Վանեցյանն, կամ այդ որ ապուշն էր նրան խորհուրդ տվել իրեն նվիրված գեներալական բարձունքից այդքան իջնել ու իրեն խայտառակող այնպիսի գրառում անել, որ մի հատ էլ դեռահասը պոլի փալաս դարձնի…

Լավ, մեկը չկա էդ տղային բացատրի, որ ինքը գնալով ապացուցում է, որ Հայաստանի ամենաանլուրջ ԱԱԾ պետն է դառնում’ ի տխրություն բոլորիս ու իրեն նշանակած Փաշինյանի։ Ֆելիքս Ցոլակյանը գետինը չի մտնում նման անմակարդակ կադրի երաշխավորելու համար?:

Ախր սա անթույլատրելի է, որ 20ամյա հայուհին կարողանա այսպես ոչնչացնի գեներալի ուսադիրներով մեկին… Սա աղետ է…

Հիշեցնենք, որ դեռ երեկ արչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը պատասխանել էր նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ