![]()
Շավարշ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մի՞թե հակահեղափոխական, ռևանշիստ ուժերը իսկապես կարծում են, որ Փաշինյանի հեղինակության հաշվին որոշակի հեղինակություն և ռեյտինգ վաստակած անձանց միջոցով կարող են հակաիշխանակ արշավներ և շարժումներ ձևավորել, ի վերջո իշխանափոխություն իրականացնել: Մի՞թե դուք այդքան պրիմիտիվ եք:
Մի բան պետք է հստակ գիտակցեն, թե հակահեղափոխականները և թե այսօր պետական պաշտոններ զբաղեցնող և իշխանության մեջ գտնվող անձիք և քաղաքական միավորները, այսօր ՀՀ բոլոր պետական պաշտոյաները և քաղաքական գործիչները, ովքեր ունեն բարձր հեղինակություն և վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, այդ հեղինակությունը վաստակել են առաջին հերթին Փաշինյանի կողքին լինելու, նրան աջակցելու, նրա որդեգրած քաղաքականությանն ու ծրագրերի իրականացմանը ուղղված աշխատանքներն իրականացնելու և դրանց օժանդակելու համար:
Այսօր, կարծում եմ նաև մոտ ապագայում նույնպես, չի կարող որևէ անձ կամ անձիք սկսեն գործել Փաշինյանի և նրա որդեգրած քաղաքական կուրսի դեմ, դավաճանեն նրան և դրանից հետո կարողանան ունենալ հեղինակություն, ինչ որ խաղեր տան:
Նրանք այդ քայլերով միայն կարող են դավաճանի խարան դաճել իրենց ճակատներին, ինչը շատ դժվար կմաքրվի, եթե երբևէ մաքրվի: Դրանով կարժանան միայն հայ ժողովրդի զայրույթին և առհամարանքին:
Թող Արթուր Վանեցյանի օրինակը դաս լինի բոլոր նրանց համար ում մտքի ծայրով անգամ կանցնի դեմ դուրս գալ ժողովրդի իշխանությանը՝ ժողովրդի ընտրած, ժողովրդի կողմից սիրված և հարգված Փաշինյանին:
Այսօր Փաշինյանի դիրքերը շատ ամուր են և առաջվա նման նրա թիկունքին է հայ ժողովուրդը, նա շարունակում է վայելել ժողովրդի սերն ու հարգանքը:
Որքան էլ, որ վտակները երկարեն, մեծանան, ծավալվեն, հզորանան միևնույն է մայր գետից շեղվելու և կտրվելու դեպքում անմիջապես կցամաքեն և կվերանան:
Մի՞թե հակահեղափոխական, ռևանշիստ ուժերը իսկապես կարծում են, որ Փաշինյանի հեղինակության հաշվին որոշակի հեղինակություն և…
Posted by Shavarsh Soghomonyan on Sunday, January 12, 2020
![]()