«Պետական գաղտնիքներին տիրապետող ու խոսալով սպառնացող Վանեցյանը սպառնալիք է ազգային ավտանգոթյանը…». Տարոն Չախոյան

«Վանեցյանը ցանկանում է մի օր երկրում վերցնել իշխանությունը…»,- այս մասին իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է արել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասում է.

Ամիսեր առաջ, երբ դեռ նախկին ԱԱԾ-ի պետը պաշտոնանկ լինելուց հետո սպառնաց խոսալ, դեռևս այդ ժամանաակ եմ ասել, որ հետագայում վերջինս կարող է դառնալ իրական սպառնալիք ազգային անվտանգությանը:

Պատկերացրեք մեկը, ով տարիներ շարունակ տիրապետում է պետական գաղտնիքներին, սպառնում է խոսալ՝ դրանով իսկ վտանգելով ազգային անվտանգությունը:

Սերժի նախկին կադրը, ում՝ վերջինիս փեսայի հետ ակտիվ կապի մասին մի անգամ չէ որ ինֆորմացիան հայտնվել է մամուլում, ամեն ինչ արեց, որպեսզի իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ոմանք կարողանան հանգիստ լքել երկիրը և հեշտությամբ խուսափեն հետագայում իրենց առաջադրվող մեղադրանքից:

Նույն մերժվածի սուրբ փեսայի հոր՝ Արա Մինասյանի երկրից փախուստը ձեզ վառ օրինակ…

Պաշտոնանկությունից հետո իրականում Վանեցյանը ակտիվ գործունեությամբ է զբաղված, ով ցանկանում է հակաիշխնական ուժեր համախմբել իր շուրջը, մամուլում ստահոդ լուրերով վարկաբեկել իշխանություններին, հանրային կարծիք ձևավորել, բողոքի ալիք ստեղծել ու մի օր երկրում վերցնել իշխանությունը:

Պատահական չէ, որ Վանեցյանի հարցազրույցները հայտնվում են արդեն իսկ մերժված քաղաքական ուժերին դեռևս սատարող լրատվական կայքերում ու մեդիա հարթակներում:

Ասել եմ ու էլի կասեմ, պետական գաղտնիքներին տիրապետող ու դրանք չբարձրաձայնելու մասին փաստաթղթի տակ ստորագրած Վանեցյանը, ով ամեն առիթի սպառնում է խոսալ ու փաստեր բացահայտել, սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Իսկ որպես քաղաքական գործիչ, Վանեցյանը, ով նախկին արժեհամակարգի կրողն է, չկայանալով վաղուց արդեն սպառված է…

Ամիսեր առաջ, երբ դեռ նախկին ԱԱԾ-ի պետը պաշտոնանկ լինելուց հետո սպառնաց խոսալ, դեռևս այդ ժամանաակ եմ ասել, որ հետագայում…

Posted by Taron Chakhoyan on Sunday, January 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ