«Հեղափոխությունը ոչ թե անձի, այլ գաղափարների համար է…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Երկրի ՇԻՏԱԿ կողմը
Իրականության հետ առերեսվել և դրա հետ հաշվի նստելը ոչ բոլորին է հաջողվում. թերևս շատերը խուսափում են իրականությունից, քանզի ունակ չեն մարսելու դառը ճշմարտությունը:
Սակայն ուշ թե շուտ պետք է հաշվի նստել իրականության հետ որքան էլ որ այն դառը լինի, քանզի չկա այլ ճանապարհ կատարվածը գնահատելու ու դրան գնահատական տալու….
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության երեք տասնամյակների ընթացքում տեսավ գեթե ամեն բան… տեսավ աղետ, պատերազմ, հաղթանակ, իշխանության զավթում, թալան, սպանդ, հեղափոխություն… Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է բարդ պայմաններում. 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ադրբեջանաբնակ 500 000 հայեր լքեցին երկիրը, որոնցից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Հայաստան, Սպիտակի երկրաշարժից հետո զոհվեցին 25 000 բնակիչ, անօթևան մնացին 530 000-ը։
Անկախության գործընթացը սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։
Առաջին նախագահ: Ոմանք վերջինիս մեղադրում են երկիրը քանդելու՝ «մութ ու ցուրտ» տարիների համար, ոմանք էլ փառաբանում են Տեր-Պետրոսյանին որպես հաղթանակ կերտած նախագահ:
Կարծում եմ ՀՀ ղեկավարներից ամենադժվար գործը ժամանակին ստանձնել է հենց Տեր-Պետրոսյանը, ով ստանձնել էր շատ մեծ պատասխանատվություն երկիր ու պետություն կերտելու, երբ նորանկախ պետության անգամ պետական ինստիտուտները հստակ ձևավորած չէին…
Մութ ու ցուրտ տարիներ որպես էդպիսին եղել են, բայց դրանք ավելի շուտ հաղթանակի կերտման տարիներ էին, ու պետք չէ մոռանալ երկրին վրա հասած աղետը՝ Սպիտակի երկրաշարժն ու Արցախյան ազատամարտը, երբ սահմանին կյանքի ու մահվան պայքար էր գնում, երբ հայապահպանության հարց կար դրված… մի բան լավ գիտեմ, որ պատերազմող և ոչ մի երկիր չի բարգավաճում…
Հա, վերջինս անսխալ չէր, բայց մի բան լավ գիտեմ, որ քչերն են ընդունակ ճիշտ գնահատելու երկրում ստեղծված իրավիճակը, իսկ ճիշտ գնահատողները Տեր-Պետրոսյանին հաստատ չեն մեղադրի «մութ ու ցուրտ» տարիների համար, այլ դրանք կանվանեն «պատերազմի և հաղթանակի կերտման» տարիներ:
Պատերազմ՝ արցախյան ազատամարտ, որի ընթացքում ունեցանք բազմաթիվ կորուստներ, բայց կերտեցինք հաղթանակ: Հաղթանակ կերտեցինք բացմաթիվ հերոսների կյանքի գնով: Հերոսներ, որոնցից շատերն իրենց կյանքն ավանդեցին հենց ռազմաճակատում ու անմահացան: Կերտեցինք նաև հերոսներ, որոնք մինչ այսօր վայելում են իրենց հերոսական կյանքի պատիվը, սակայն վերջիններիս կողքին կային նաև այնպիսի «հերոսներ», ովքեր պատերազմից հետո ոտատակ տվեցին իրենց իսկ հերոսական անցյալը, ու լծվեցին սեփական ժողովրդի ահաբեկչության ու թալանի գործով:
Ով էր ծնել ու սնել այդ հերոսներին… թե ռազմաճակատում ընկածներին, թե մինչև այսօր իրենց հերոսական անցյալը վայելողներին և թե իրենց հերոսական անցյալը ոտատակ տվողներին ու հետագայում երկրի թալանով զբաղվող ու սեփական ժողովրդին կեղեքող հերոսներին ծնել ու սնել է նույն ժողովուրդը, այո, նույն հայ ժողովուրդը:
Հենց նույն ժողովուրդն է ռազմաճակատից վերադարձած հերոսներին թույլ տվել զբաղվել թալանով, որովետև շատերն էին սնվում նույն լափամանից ու հարկ եղած դեպքում պաշտպանություն գտնում արդեն իսկ հանցագործ դարձած հերոսների մոտ:
Իշխանության զավթում ու կեղծված ընտրություններ:
Ընտրակեղծիքով ու ընտրակաշառքով երկրում իշխանությունը զավթեցին ու նախագահի պաշտոնը զբաղեցրեցին ոչ բարով 2-րդ և 3-րդ նախագահները։ Ով բերեց այս անձանց իշխանության, իհարկե էլի ժողովուրդը։ Այս մարդիկ մինչև ընտրություն կեղծելն ու ՀՀ-ում իշխանության զավթելը իրենց կարիերան ստեղծել են ու դրա սանդուղքով բարձրացել են հենց ժողովրդի աչքի առաջ: Միթե չգիտեինք, ովքեր են նրանք և ինչ գնով են զավթում իշխանությունը:
Իհարկե գիտեինք, հենց ժողովուրդն է ծնել Սերժին ու Քոչարյանին: Հենց ժողովուրդն է սնել էս իշխանազավթներին:
Երբ ընտրությունների ժամանակ քաղաքացիների 50-60 տոկոսը իր ձայնը վաճառում էր, դրա հետ միաժամանակ վաճառելով իր ազգի, երկրի, հայրենիքի, պետության, իր ու իր երեխաների ապագան, մյուս 40-50 տոկոսի գերակշիռ մեծամասնությունը աչք էր փակում ընտակաշառքների, ընտրակեղծիքների ու իշխանազավթման վրա՝ դրանով ոչ պակաս սնելով իզխանազավթներին:
Մեղավոր ենք բոլորս, որովհետև ընտրակաշառք բաժանողի ձեռքը չէինք բռնում, իսկ վերցնողին չէինք բացատրում, որ դա առնվազն չարիք է, և դրանով իսկ սեփական երկրի կործանման սկիզբն է դնում: Ու հենց նույն ժողովուրդը (իհարկե բացառությամբ որոշ անձանց և քաղաքական ուժերի) 20 տարի շարունակ աչք փակեց երկրում հանցավոր իշխանությունների կազմակերպած թալանի վրա, ժողովուրդը աչք փակեց կոռուպցիայով ոչնչացվող պետական ինստիտուտների վրա, աչք փակեց վերևից ուղղորդվող ու կաշառքով դատող դատարանների վրա։
Հայաստանում երևի թե չգտնվի մեկը, ով տեղյակ չէ նախորդ 2 իշխանությունների պետությունը իշխանազավթելու մասին, չնայած որ կգտնվեն շատ քիչ թվով մարդիկ, ովքեր կփորձեն հերքել դա: Այո, նախորդ 2 ինքնահռչակ նախագահները զավթել են Հայաստանում իշխանության 3 ճյուղերը, զավթել են գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները:
Իշխանությունը զավթել են կեղծված ընտրությունների ու ընտրկաշառքի միջոցով, երկրում վախի ու կեղծիքի մթնոլորտ ստեղծելով, մարդկային ճակատագրեր կործանելու գնով ու առնվազն տասնյակ մարդկային զոհերի գնով:
Հիշեք միայն վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած հետընտրական պրոցեսները, թե՛ նախագահական, թե՛ խոհրդարանական և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Բայց միայն ՄԱՐՏԻ 1-ն արդեն իսկ բավական է, որպեսզի վկայի 2 ինքնակոչ նախագահների իշխանազավթման մասին:
2018 թվական՝ հեղափոխություն։ 2018-ի գարնանը փողոց դուրս եկած ժողովուրդը մերժում էր ոչ միայն Սերժին, ով ՀՀ-ում իշխանությունը զավթելուց հետո իր հանցախմբով երկիրը տանում էր կործանման, այլ նաև իր մեջի սերժին:
Սերժը վաղուց արդեն բացասական հատկանիշներով հավաքական կերպար էր դարձել, որի եթե ոչ ամբողջական տեսակը, ապա գոնե նշույլները կարելի էր գտնել նույն հեղափոխականների մեջ, սակայն հեղափոխական գաղափարներն ու դեպի անդունդը գահավիժող երկիրը փրկելու հույսը էլ ավելի զորեղ գտնվեցին՝ հաղթելով շատերի մեջ տարիներ շարունակ բուն դրած սերժին։ Նույն հրապարակում Սերժին մերժում էին անգամ նրանք, ովքեր ժամանակին կամ ընտրակաշառքի դիմաց էին Սերժին ձայն տվել, կամ էլ Սերժի համար ընտրակաշառք էին բաժանել:
Փաշինյանը՝ վարչապետ:
Հենց Փաշինյանին էր վիճակված ազգը միավորելու ու երկիր հանցավոր կլանի իշխանությունից ազատելու դժվարին ու ինչու չէ նաև անհնարին թվացող գործը
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրվեց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի ամիս անց ԱԺ ընտրություններին ստացավ ժողովրդի վստահության ավելի քան 80 տոկոս քվեն: Սակայն Փաշինյանը սոսկ վարչապետ չէ, ով պատերազմի ժամանակ նաև Գերագույն գլխավոր հրամանատարն է։ Փաշինյանը այն վեհ գաղափարների կրողն ու ի կատար ածողն է, ում ժողովուրդը հավատաց, վստահեց ու հանձնեց իշխանությունը: Այո, զգալի է Փաշինյանի դերն ու ավանդը Հայաստանում մինչ այսօր տեղի ունեցող բարեփոխումներում։ Փաշինյանի կառավարությունը 2018-ի դեկտեմբերին ՀՀ-ում եղած ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարով արդեն իսկ հաջողված էր:
Սակայն Փաշինյանն էլ սուրբ չէ, ու երբեմն սխալվում է, սխալվում են նաև կառավարության մյուս կադրերը: Իսկ տեղին ու անշահախնդիր քննադատությունը միշտ էլ պետք է ցանկացած լեգիտիմ իշխանության:
2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ճրագ վառեց գրեթե բոլոր սրտերում ու ստիպեց դեմ գնալ երկրում տասնամյակներով ձևավորված բազմաթիվ արատավոր երևույթներին: Ստիպեց հաղթել մեր մեջի սերժին, իշխանազավթին, թալանչուն, գողին, հանցագործին, օրինախախտին… Հեղափոխության գաղափարները վեհ են ամեն ինչից, այդ թվում նաև հեղափոխության առաջնորդի անձից…
Հեղափոխության գաղափարները պետք է սրբորեն պահել, պահպանել ու հետևել դրանց և հրաժարել անձի պաշտամունքից, ով երբեմն կարող է նաև սխալական լինել, իսկ հեղափոխության գաղափարները անփոփոխ են, քանզի հեղափոխությունը ոչ թե անձի, այլ գաղափարների համար է…