Յանա Դանիելյանն ամուսնու եւ դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի եւ դստեր՝ Ադելի հետ։ Ջերմ կադրին կից հաղորդավարուհին գրել է․

«Այսպիսով, ավարտվեց մեր ձմեռային արձակուրդը: Մենք Երևանում ենք, վերադարձել ենք լիցքաթափված և նոր ուժերով լիցքավորված: Բոլորին մաղթում եմ արդյունավետ և հաջողակ տարի: Ի դեպ ասում են, որ առնետի տարին պաշտոնապես կմեկնարկի հունվարի 25 ից, ստացվում է , որ դեռ վայելում ենք խոզի մնացորդները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ