![]()
Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սարուխանյան Կարենին հիշում եմ Աշոտյանի տեքստը իրենով արած -ի։ Պատգամավոր է, բայց ԱԺ-ից ձայնը չեմ լսել։ Բայց արի ու տես, որ նույն թիմից` իմ քայլը, Սոֆյա Հովսեփյանին, ասել է, թե որ ամուսնանաս կանցնի։
Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետեւ տղամարդը, երբ կնոջը նման բան է ասում, այն էլ ԱԺ պատգամավորը, ինձ հիշեցնում է նախկին պատգամավորների պահվածը, որ ծնոտ էին ջարդում, հետեւին ձեռք էին տալիս.. ու նման փողոցային պահված դրսեւորած պատգամավորները շարունակում էին մնալ կնոպկա սեղմող։
Կանանց պաշտպան կազմակերպությունների ձայնն էլ չլսեցի։
Չլսեցի, որ կանանցով մտահոգվածերը պատգամավորին սաստե՛ն.. լավ չի՛, հա, մեղմ ասած լավ չի, բայց չգիտես ինչու, հանդուրժում ենք դրանց։ Նախորդներին` ոչ։
Ձե՛ր պահվածքը, ոչ թե դեմոկրատական ազատություն է, ինչպես որ սիրում եք ներկայանալ, այլ` փողոցային գյադագյուդեքի։
Հ.Գ. դուք ձե՛զ, ձեր առաջնորդին չե՛ք հարգում։ Դուք մե՛զ, ինչպե՞ս հարգեք։ Չե՛ք հարգելու, որովհետեւ պոռոտախոս ե՛ք, ուրիշ ոչինչ։
![]()