Իրանը խոստովանեց, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար է խոցել

Իրանի իշխանությունները հայտնել են, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը Թեհրանի մատույցներում խոցվել է չկանխամտածված։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարությանը։

Նշվում է, որ ողբերգության պատճառ է դարձել «մարդկային գործոնը»։

Սոցցանցերում շարունակ նոր տեսանյութեր են հայտնվում ինքնաթիռի վթարից։ Նոր հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն օդում բռնկվում ու սկսում ընկնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ