![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ուզենք, թե չուզենք, այսօրվա քաղաքական իրավիճակը այնպիսինն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում մնացել է միայնակ: Նա իր կամքից անկախ հաղթել է ոչ միայն նախկին իշխանություններին, նաև հաղթել է վերջի քսան տարում ըմդիամդիր դաշտում գործած հիմնական խաղացողներին:
Սա առաջին հայացքից միգուցե Փաշինյանի համար հրաշալի կթվա, բայց այն թե’ իր համար, թե’ պետության համար շատ վտանգաոր իրավիճակ է: Այսօր Նիկոլ Փաշինյանի հակառակորդը` Նիկոլ Փաշինյանն է: Քաղաքական ամբողջ դաշտը պտտվում է ոչ թե գաղափարների , այլ պտտվում է Փաշինյանի անձի շուրջ, դրա համար էլ նրա ընդիմախոսների մեծ մասի մոտ նկատելի է դառնում Փաշինյանի անձի մասով կոմպլեքսավորվածություն:
Եթե Փաշինյանը չսովորի քաղաքական տեքստերի միջոցով օրակարգեր ձևավորել, ապա նրա հաղթանակած միայնակությունը իր կամքից անկախ իրեն կվերածի հերթական բռնապետի: Սա այսօր Հայաստանյան քաղաքական դաշտի ամենալրջագույն խնդիրներից մեկն է, ինչը մեծամասամբ պետք է մտահոգի նոր սերնդի քաղաքական անհատներին ու թիմերին, որոնք պետք է հստակ քայլերով իրենց տեղը ամրագրեն քաղաքական դաշտում, և թույլ չտան, որ ընդհանուր քաղաքական դաշտը պարտված մնա մեկ անձին:
Ուզենք, թե չուզենք, այսօրվա քաղաքական իրավիճակը այնպիսինն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում մնացել է միայնակ: Նա…
Posted by Գագիկ Քամալյան on Friday, January 10, 2020
![]()