Եթե ձեր արած ծածուկ սուրբ անառակությունները ոչ մեկը դեռ չգիտի․․․դա չի նշանակում, որ ամբիոնից պետք է թուք ու թույն թափ տաք դժբախտ ընտանիքի գլխին։

Սոնա Խաչատրյան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է․

Հասկանո՞ւմ եք, հարգելի համաերկրացիներ, ( ինչպես նաև երեխային ու նրա մորը սուր քննադատող փափկասուն » սուրբ » և ա֊ասուն տղամարդիկ Հայոց աշխարհի)եթե անգամ խեղդամահ արված անչափահաս աղջիկը Սայաթ_Նովայի այդ վարձակալած բնակարանում սեռական կյանքով ապրեր միանգամից 10 տղամարդու հետ, դա նախ տղամարդուն անհանգստացնող խնդիր է նաև, որովհետև չի կարելի սեռական կապ հաստատել անչափահասի հետ և քրեորեն դատապարտելի է, և հետո տվյալ աղջկա անձնական կյանքը, մեր սրբասուրբ համաքաղաքացիներ, և վարքը դեռ աղջիկ երեխային խեղդամահ անելու համար առիթ չէ, ու նաև արդարացում։

Եթե ձեր արած ծածուկ սուրբ անառակությունները ոչ մեկը դեռ չգիտի ու դուք մինչև հիմա ողջ եք, դա դեռ չի նշանակում, որ ամբիոնից պետք է թուք ու թույն թափ տաք դժբախտ ընտանիքի գլխին։

Կարդացի այս դեպքի հետ կապված շատ նյութեր և հասկացա, որ տվյալ աղջիկը ամենայն հավանականությամբ նոռմալ վարքի տեր է եղել, եկել է քաղաք՝ սովորելու, ու բնակարանն էլ վարձակալել է մոր աշխատած գումարով, և փորձաքննության արդյունքում էլ եզրակացությունը հաստատել է, որ եղել է կույս, և եթե նույնիսկ այդպես չէ…

Ուրեմն հայոց տղամարդիկ, ձեր ականջին համենայն դեպս մի մեծ օղ անցկացրեք, որ ինչպես ձեր սեփական աղջիկներն են ձեզ համար անգին ու սուրբ տարածք, այնպես էլ ձեր կանայք և առ հասարակ կին արարածը ուրիշ հոր աղջիկն է։ Էդ մարդիկ մինչև իրենց աղջկան ձեզ տալը իրենց կյանքի գնով են նրան վեր բարձրացրել, ինչպես նաև ձեզ՝ ձեր ծնողները։

Պատկերացնու՞մ եք, թե ինչ թանկ նվեր են ձեզ անում։
Մի’ համարձակվեք կին արարածի հետ վերաբերվել չորքոտանի կենդանու պես, առավել ևս ստորացնել, ծեծի ենթարկել, բռնանալ, կամ սպանել, եթե դուք ֆիզիկապես ավելի ուժեղ եք։

Դուք չունեք ոչ մի բարոյական իրավունք նման ձևով ձեզ դրսևորելու։ Կինը աշխարհ չի եկել ինչ որ կիսաանասուն տղամարդու ձեռքին տանջվելու համար։
Տղամարդու պատիվը բարձր է բոլորի աչքին, երբ կնոջը վարդի մեջ է պահում, կինն էլ բուրում է շրջապատում, իսկ հակառակ դեպքում, տղամարդը հենց նույն չորքոտի անասունն է, որը արժանի չէ անգամ ամենաանբարոյական ու չար կնոջը։

Հասկանո՞ւմ եք, հարգելի համաերկրացիներ, ( ինչպես նաև երեխային ու նրա մորը սուր քննադատող փափկասուն " սուրբ " և …

Posted by Sona Khachatryan on Friday, January 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ