![]()
Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:
Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Earth Alliance-ը ստեղծվել է 2019թ.՝ Դի Կապրիոյի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսի, ներդրող Բրայան Շեթի կողմից:
![]()
Տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:
Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:
![]()
Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին լայնամասշտաբ տարհանում է իրականացվում:
Նյութի աղբյուր՝ tert.am
![]()