Գործ կա. ԱԱԾ-ն մինչև 30 տարեկան քաղաքացիների է փնտրում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց:

Այս մասին այսօր ԱԱԾ-ն տարածել է հայտարարություն։ Համալրման նպատակով պահանջվում են հետեւյալ ոլորտներում գիտելիքներ եւ փորձ ունեցող մասնագետներ՝

Էներգետիկա եւ միջուկային անվտանգություն,

  • • Գյուղատնտեսություն եւ սննդի անվտանգություն,
  • • Պետական գնումներ,
  • • Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն եւ տարածքային կառավարում,
  • • Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ,
  • • Հարկային եւ մաքսային,
  • • Տնտեսական անվտանգություն:

Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ մինչեւ 30 տարեկան այն ՀՀ քաղաքացին, ով՝

  • 1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան:
  • 2. Անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաեւ` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց:
  • 3. Տիրապետում է հայերենին:
  • 4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ: ՀՀ ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝

  • 1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ:
  • 2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
  • 3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար:
  • 4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ