«Ամուսնացիր, կանցնի»․ Կարեն Սարուխանյանը պնդում է՝ լավ խորհուրդ է տվել Սոֆյա Հովսեփյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ քննադատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ:

«Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք, կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձներն էլ կբարձրանար։

Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք։ Ի վերջո ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտվում և մարզպետարանը ունի բուժվարչություն։

Կա պատճառ և կա հետևանք։ Այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»,-նշել է Աշոտ Սարգսյանը:

Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք…

Posted by Ashot Sargsyan on Thursday, January 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ