![]()
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CBC News -ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է , որ մեծ հավանականությամբ Ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Բոյինգ 737-ը խոցվել է Իրանից արձակված հրթիռով:
«Մենք ունենք հետախուզական տարբեր աղբյուրներից տեղեկություն, որ ինքնաթիռը խոցել է իրանից արձակված հրթիռը , բայց դա հնարավոր է չի եղել դիտաորյալ: Պետք է անցկացնել մանրակրկիտ քննություն ՝ վերջնական եզրակացություններ անելու համար », – ասել է վարչապետ Թրյուդոն:
Հիշեցնենք , որ 2012 թվականին Կանադան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ ՝ անվանելով Իրանին ահաբեկչության խմբաորումների պետական հովանավոր:
Նյութի աղբյուր՝ slim.am
![]()