![]()
Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։
«Ռազմիկ Աբրահամյանն ուզում է, որ մեր ազգակիցները երեխա չունենա՞ն։ Մեր պահանջը Ռազմիկ Աբրահամյանի և մյուս անձանց՝ առաջին հերթին փոխտնօրեն Ջերջերյանի կալանավորումն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց տուժող մայրերից մեկը։
Հարցին՝ ինչո՞ւ են տարիների վաղեմության դեպքերը հիմա բարձրաձայնում, նա ասաց․ «Նրանք վախեցել են նախկին իշխանություններից, ոմանք 2000 թվականից պայքարում են և արդյունքի չեն հասել, հիմա քանի որ իրավիճակ է փոխվել, իշխանություն է փոխվել, բարձրաձայնվել է, մարդիկ միացել են։
Այնպես չի որ մինչ այս չի բարձրաձայնվել, պարզապես այսպիսի հնչեղություն չի ստացել»։
ՈՒՂԻՂ. Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերի բողոքի ակցիան դատախազության առջև
ՈՒՂԻՂ. Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերի բողոքի ակցիան դատախազության առջև
Posted by NEWS.am on Thursday, January 9, 2020
![]()