աՂՎԱՆ վԱՐԴԱՆՅԱՆԸ և իր ներքին ձայնը․․․

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

աՂՎԱՆ վԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ
-Դու կարգին լրագրող էիր,-ասաց ներքին ձայնը,-քեզ ի՞նչ պատահեց, որ այդպես փչացար, այդքան չարացար քո իսկ ներկա երկրի դեմ:
-Ո՞րն ես համարում իմ փչանալը,-ամբարտավան տոնով արձագանքեց աղվանը:

-Այդ հանցագործ ռոբն ինչպե՞ս կարողացավ քո միջի նախկին կաշառակերին վերականգնել,-ծաղրեց ներքին ձայնը և քմծիծաղով ավելացրեց,-ի՞նչ մեծ գումար է տվել, կամ ի՞նչ պաշտոն է խոստացել քեզ, երբ… հաղթի (ինչպես դու ես ասում) և վերադառնա իշխանության:

-Ես երախտամոռ չեմ,-արձագանքեց աղվանը,-նրա օրոք ամենաթողության պայմաններում էի աշխատում, ապրում իմ ուզածի պես և վայելում կյանքը:
-Դու էգոիստ ես,-կոշտացավ ներքին ձայնը,-երկիրը քեզ համար՝ հե՛չ, դու լավ գիտեիր, որ ռոբը թալանում է երկիրը, թալանում է ահռելի չափերով, ու դու հիմա պաշտպանո՞ւմ ես նրան:

-Դա ապացուցված չի:
-Վայ, հողեմ գլուխդ,-բացականչեց ներքին ձայնը,-էդ միլիարդավոր դոլարները որտեղի՞ց նրան, որ հիմա մաս-մաս բաժանում է, որ իրեն պաշտպանողներ գտնի:
-Եթե գտնում է, ուրեմն ինքն իրավացի է,-հանդիմանությանը հակադարձեց աղվանը:
-Մեկ էլ դու ես իրավացի, որ Նոր երկրի ու Նոր կառավարության հանդեպ ներսիդ ատելության ձեռքը կրակն ես ընկել: Վատ ես զգում, հա՞, որ թալանելու տեղ ու հնարավորություն հիմա չունես:

-Ես չեմ թալանել:
-Տո… դու՛ չես թալանե՞լ: Մոռացե՞լ ես սոցապ նախարար եղած տարիներդ, երբ թալանում էիր սոցիալապես անապահով մարդկանց: Մանկատան երեխաների համար նախատեսված բնակարանների փողերն էիր գրպանում: Հիմա էլ ներքին չարությունից կապտում ես, ներվային շարժումներ ես անում, որ Նոր կառավարությունը այդ երեխաներին հասանելիք բնակարանների հարցն է փորձում կարգավորել և կարգավորում է: Բա որ հանկարծ այդ երեխաները գան քո բարվոք տների առաջ ու… թքե՞ն քո անամոթ երեսին, ռիսկ կունենա՞ս դատարանում պաշտպանել քո անթասիբ թասիբությունը:

-Ինչու՞ այն ժամանակ չէիր զգուշացնում:
— Ի՞նչ զգուշացնեի. դու և քո կուսակիցները իսկական պնակալեզներ էիք դարձել, առողջ դատողություն լսելու ընդունա՞կ էիք:
— Պնակալեզ-ը Եղիշե Չարենցի ախմախ արտահայտությունն է, դու մի՛ կրկնիր:

-Չարենցը դա ասում էր երկիրը ծախող դաշնակներին, դու՝ քո վարմունքով, նույն ծախողն ես, որ հիմա էլ ստորագրահավաքներո՜վ, քարոզչությա՜մբ փորձում ես հանցագործ ռոբին հետ բերել՝ անամոթաբար էլ հայտարարելով, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը միշտ հաղթել է, այս անգամ էլ է հաղթելու…»:
Իա՜, իրո՞ք… Դու նման ես այն անառակ որդուն, ով իր հոր տունը թալանողի հետ ընկերություն է անում՝ անթասիբ, հայրենադավ, սրբապիղծ:
-Անտեղի բանտարկված մարդուն պաշտպանելն ի՞նչ կապ ունի հայրենադավության հետ:

-Անտեղի՞,-զարմացավ ներքին ձայնը,-դու կու՞յր ես, թե՞ կույր ես ձևանում. դու իսկապե՞ս մոռացել ես մարտիմեկյան ոճրագործությունը, թե՞ քո հիշողությունից արդեն հանել ես Հայաստանի համար այդ արյունոտ գարնան դեպքերը:

Քո սիրելի ռոբի պաշտպան-փաստաբաններ կոչվածները շարունակում են միջնորդությունների անվերջ շրջապտույտը: Ակնարկում են, թե այս անգամ վճռաբեկ դատարան ներկայացվող միջնորդությունը անհատական անվանումներով է լինելու: Կարո՞ղ է նկատի ունեն քո հավաքած շինծու ստորագրությունները:

-Այդքան մարդ անտեղի չէր ստորագրի,-փորձեց ուղիղ պատասխանից խուսափել աղվանը:
-Ես թքա՛ծ ունեմ փողով կաշառված, հոգիները ծախած ստորագրողների վրա, դրանց ես հայ չեմ համարում, եթե փողով փորձում են ծաղրել Նոր երկրի Ազատությունը:
-Կարո՞ղ է դու, որ իմ մասն ես, ինձ վրա էլ ես պատրաստվում թքել:

-Հիմա արդեն՝ հա, որովհետև դու մոլորյալ ես, որ դարձել ես «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» համակարգող և անամոթաբար հայտարարում ես. «Ուժեղ, կազմակերպված Հայաստանի համար ենք պայքարում, պայքարում ենք հաղթանակած նախագահի համար»։ Հայաստանի անու՞նն ինչի եք տալիս. այսօրվա Հայաստանի Ներկան ամբողջ Եվրոպան է ողջունում, Ամերկան ու Ասիան էլ քեզ նվեր: Արցախի անունն էլ մի փորձեք տալ՝ Արցախը ձեզ նման դավաճանների կարիքը չունի: Մոռացել ե՞ս, որ Արցախին

Մինսկի խմբում իր իրավունքները պաշտպանելուց զրկեց հենց ձեր այս պաշտպանյալ ռոբը: Ապրիլյան պատերազմում այդքան ջահել զինվորներ անտեղի մահացան, ինչու՞ մի ստորագրահավաք էլ չկազմակերպեցիր սեռժի դեմ, որ ասեիր, թե էս ի՞նչ ես անում: Հայաստանի և Արցախի անունները տալու բարոյական իրավունք դու և քո խմբի, որ կոչել եք «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ», բացարձակապես իրավունք չունեք, ուրեմն ա՛յդ շրջանակում էլ մնացեք, որովհետև դուք ընդամենը մարդակեր ռոբին պաշտպանողներ եք: Ընդամենն այդքան: Իսկ ձեր ռոբը հանցագործ է և պիտի բանտում ցմահ էլ մնա՝ դա՛ է արդարացի վճիռը Ժողովրդի և Արդարության:

Դուք բոլորդ նույն տականքներն եք, ինչ այդ ոճրագործ ռոբը: Ավելացնեմ նաև, որ անպտուղ են ձեր ջանքերը — չի՛ հաջողվելու: Վերջում էլի դու, իմ տեր աՂՎԱՆ և քո վարձկաններն եք մնալու օտար ու անտանելի մեր ժողովրդի համար: Մտածի՛ր այս մասին: Ողբա՛մ ես քեզ:

աՂՎԱՆ վԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ-Դու կարգին լրագրող էիր,-ասաց ներքին ձայնը,-քեզ ի՞նչ պատահեց, որ այդպես փչացար,…

Posted by Alis Sogomonjan on Thursday, January 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ