«Մարդ ա էլի, թող թքի իրա համար, բայց սա քաղաքակրթական խնդիր է…». վարչապետ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր տեսել է, թե ինչպես է Կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել Կառավարության դիմաց, ծխել ու սիգարետի մնացորդը նետել գետնին:

«Ասենք ես գիտեմ՝ ինչ կանեմ, բայց եթե ուրիշ քաղաքացին էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի, ինքն էլ պետք է գործիք ունենա, որովհետև վարչապետը չպետք է պատուհանից նայի, տեսնի՝ ով եկավ, ինչ արեց, դա պատահական դիպված էր»,- ասաց նա, ապա, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց, թե օրենսդրական փոփոխություն է պետք անել:

Վարչապետի խոսքերով՝ եթե հիմա որևէ քաղաքացի նման դեպքով ահազանգի ոստիկանություն, ապա նրանք կանչելու են քննության, հարցաքննության և այլն, իսկ դրա փոխարեն քաղաքացիները պետք է կարողանան իրենց հեռախոսներով տեսագրել խախտումն ու ուղարկել իրավապահներին։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ