«Էս մեզ վրա եք ջղայնանո՞ւմ…». Քոչարյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ի պատասխան ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի նախ քննել ինքնաբացարկի միջնորդությունը:

Դրանից հետո դատարանը շարունակեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդության քննությունը, որը սկսվել էր նախորդ նիստում (միջնորդությունը վերաբերում է Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն)։

Նշենք, որ Օհանյանը դատարանի թույլտվությամբ ժամանակավորապես մեկնել էր Գերմանիա` բուժման, հետո վերադարձել էր Երևան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ