«2020-ին պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն Հայաստանում…». վարչապետ Փաշինյան

2019 թվականն իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ, ըստ էության, բոլոր խնդիրները և 2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակշրջան դառնա։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում և ընդհանրապես ՀՀ-ում։

«Մյուս տարվա Ամանորի միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել։ Այս տարի մենք պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն սկսել ՀՀ-ում»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ