Անի Զախարյանը կառավարության շենքի դիմաց է, նա ցանկանում է հեղափոխություն անել

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բարձրախոսով կառավարության շենքի առջև է։

Անի Զախարյանը կոչ է անում հեղափոխություն անել և փորձում է բաժանել «Ժողովրդական արդարության շարժման ազգային հեղափոխության հռչակագիր»-ը։ Անի Զախարյանը փորձեց նաև Հռչակագրի օրինակները փոխանցել կառավարության առջև կանգնած ոստիկաններին, սակայն վերջիններս չվերցրին։

Զախարյանն ասում է՝ ցանկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից և ժողովրդի աջակցությամբ նոր վարչապետի ընտրություններ սկսել։

«Հեղափոխությունը ամեն անկյունում «թավշյա, ոչ բռնի» բղավոցները չեն։ Հեղափոխությունը համակարգային փոփոխություններն են պետության բոլոր ենթակառուցվածքներում, արժեքներում, տնտեսության մեջ, հասարակարգում, սոցիալական ոք որում, բոլոր ոլորտներում», — նշեց Զախարյանը։

Նա կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ և իրականացնել հեղափոխություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ