Պարոն Քոչարյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա…

Հարություն Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից մեջ բերել Սիլվա Կապուտիկյանի խոսքերը․

«……Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների ու կիսաքաղց հյուղակների միջեւ, որտեղ տիրում է փոխադարձ ատելության մթնոլորտ, որտեղ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու նպատակով ամեն մի փոքր ու մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների ու արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զինված թշնամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին:

Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա:

Սիլվա Կապուտիկյան 14 ապրիլի, 2004թ. Երեւան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ