Խոշոր ավտովթարի հետևանքով գնդապետի 12-ամյա երեխան մահացել է

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով՝  հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա, և թե՛ մյուս վիրավորների կյանքի համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի և 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ